Թոբի Մագուայրը հայտարարել է, որ պատրաստ է կրկին խաղալ «Սարդ-մարդու» դերը

22:19   27 հունվարի, 2023

Դերասան Թոբի Մագուայրը Marvel-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հետագա նախագծերում կրկին խաղալ Սարդ-մարդու դերը։

Դերասանը նաեւ կիսվել է «Սարդ-մարդը. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմում աշխատելու տպավորություններով, որում նա հանդես է եկել Էնդրյու Գարֆիլդի եւ Թոմ Հոլանդի հետ հետ։

«Երբ զանգեցին, ես մտածեցի՝ վերջապես: Անմիջապես համաձայնեցի գնալ ու դա անել։ Եթե ​​տղաներն ինձ նորից զանգեին [որպես Սարդ-մարդ] խաղալու առաջարկով, ապա ես կասեի՝ այո»,- հաստատել է Մագուայրը:



© NEWS.am STYLE