Չոր մաշկի խնամք․ 3 հիմնական սխալները

20:18   29 հունվարի, 2023

Ալկոհոլ պարունակող կոսմետիկայի օգտագործումը

Կոսմետիկ արտադրանքի բաղադրության մեջ պարունակվող սպիրտը կարող է չորացնել մաշկը՝ խախտելով պաշտպանիչ պատնեշը, թթվային հավասարակշռությունը, միկրոֆլորան եւ հեռացնել ճարպի բնական շերտը։ Չոր մաշկ ունեցողները չպետք է օգտագործեն ալկոհոլ պարունակող տոնիկներ եւ լոսյոններ՝ նախատեսված յուղոտ մաշկի համար։

Ոչ բավարար խոնավացում եւ սնուցում

Որակյալ խոնավացումն ու սնուցումը չոր կամ ջրազրկված մաշկի խնամքի հիմնական մասն են կազմում։ Բացի խոնավեցնող քսուքի եւ շիճուկի ամենօրյա օգտագործումից, փորձագետները խորհուրդ են տալիս կիրառել լիպիդներով ու բնական յուղերով միջոցներ։ Դրանք կարող են լինել սնուցող դիմակներ կամ գիշերային ասուքներ։ Մի մոռացեք, որ աչքերի շուրջը նույնպես խնամքի կարիք ունի:

Ագրեսիվ մաքրող միջոցների չարաշահում

Չոր մաշկն իր տեքստուրայով նուրբ ու զգայուն է, եւ որպեսզի այն չվնասի, չբարդացնի իր վիճակը, պետք է խոշոր հղկող մասնիկներով սկրաբները փոխարինել ավելի փափուկ էքսֆոլիանտներով, օրինակ՝ կաթնային կամ մրգային թթուների հիման վրա պատրաստված  պիլինգով։ Պրոցեդուրան կատարեք ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE