«Սա իսկապես վրձնով դեմքին նկարելու դար է․․․»․ Դիանա Գրիգորյան

20:19   27 հունվարի, 2023

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով կեղծավոր մարդկանց, սոց հարթակներում հնչեցվող ամենատարբեր կարծիքներին։

325214791_551206850297444_4712689173918591550_n.jpg (126 KB)

««Հեղինակավոր» մարդիկ իրենց կարծիքներով ողողում են սոց հարթակները՝ մոռանալով սեփական «հեղինակության» մասին, իսկ գործով զբաղված մարդիկ պարզապես լռում են․․․ Ու՞ր ենք հասել․ Սա իսկապես վրձնով դեմքին նկարելու դար է․․․», - գրել է Դիանա Գրիգորյանը։

313893818_1322850141585205_7280540477914775788_n.jpg (280 KB)

«Թանկ է հեռավորության գինը: Քո պաշտպանության կարիքն արդեն ամեն վայրկյան եմ զգում, որովհետև մեծ ես, որովհետև իմ ամենամեծ Սերն ես, որովհետև միակս ես:

Իմ դրական, բարի, ծայրագույն ազնիվ, գնահատող և միշտ շնորհակալ, իմ Շառլ…
Բարի է ծնունդդ, Աստծո բարեհաճ կամքն էր, որ պիտի ծնվեիր։ Բարդ ճանապարհ անցանք ես և դու, մինչև Տիրոջ բարեհոգությամբ կայացավ մեր սպասված ու լույս հանդիպումը... 

06.11.2007-ին լույս աշխարհ եկար ու նոր, բացառիկ զգացողություն նվիրեցիր ինձ: Թող երիցս օրհնվի այդ օրը: Օրհնված, առողջ, բարեբեր, չափազանց սիրուն ու խաղաղ կյանք ապրես, իմ Շառլ: Շնորհակալ եմ Արարչին իմ երկու լույսերի համար, շնորհակալ եմ, որ ինձ զերծ չպահեց բնության ամենամեծ պարգևից' Մայրանալուց:

Այո, թերևս, թանկ է հեռավորության գինը… Որովհետև քո կողքին ես ինձ աննկարագրելի պաշտպանված եմ զգում ․․․ Բարի տարեդարձ….», - օրեր առաջ շնորհավորելով որդու տարեդարձը՝ գրել էր Դիանան։



© NEWS.am STYLE