Արդյոք Brunette-ն է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում․ Առաջին ալիքի պատասխանը

16:25   27 հունվարի, 2023

Մայիսին Միացյալ Թագավորությունը կհյուրընկալի Եվրոպայի ամենասպասված երաժշտական մրցույթը՝ «Եվրատեսիլ»-ը: Առաջին ալիքը դեռեւս չի հայտարարել, թե ով է ներկայացնելու Հայաստանը 2023 թ-ի մրցույթում, սակայն համացանցում արդեն տարածվել են այս թեմայով քննարկումներ, մասնավորապես այն մասին, որ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնելու է երիտասարդների շրջանում ճանաչում ձեռք բերած երգչուհի Էլեն Երեմյանը, որն առավել հայտնի է Brunette անվամբ: Առաջին ալիքի հանրային կապերի բաժնից NEWS.am STYLE-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին,-«Այս պահին միայն կարող ենք ասել, որ Հանրային հեռուստաընկերությունը առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարի «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր պատվիրակի անունը. հետեւեք մեր նորություններին»:

Brunette-ը երիտասարդ երգչուհի է, որը ելույթ է ունենում Project 12 խմբի կազմում, առավել հայտնի է Smoke Break եւ «Բաց կապույտ աչքերդ» հիթերով, որոնք YouTube-ում ունեն 3-ից 4 միլիոն դիտում:



«Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում:



© NEWS.am STYLE