Ռիտա Օրան խոստովանել է, որ ամուսնացել է Թայկա Վայտիտիի հետ

22:19   28 հունվարի, 2023

Երգչուհի Ռիտա Օրան առաջին անգամ բացահայտ հայտարարել է, որ ամուսնացել է ռեժիսոր Թայկա Վայտիտիի հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

«Այո։ Պաշտոնապես դուրս եմ եկել «շուկայից», ընկերներ»,- համապատասխան հարցին պատասխանել է նա «Heart» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ցանկանում է գաղտնի պահել այդ փաստը եւ մի փոքր «խաղալ» իր ամուսնության մասին լուրերի հետ։

Երգչուհին իր հարսանիքն անվանել է կատարյալ՝ ճիշտ այնպես, ինչպես ինքը ցանկացել է։ Սակայն Ռիտա Օրայի խոսքով՝ հատկապես ինքը ոչինչ չունի պատմելու այս իրադարձության վերաբերյալ։

«Դա հաճելի էր եւ կատարյալ: Հուզիչ էր... Ներեցեք, այդքան էլ հետաքրքիր չէ: Մի օր ես մեծ խնջույք կկազմակերպեմ»,- խոստովանել է կատարողը։

Նա նաեւ պատմել է, որ դեռ չի որոշել՝ վերցնել ամուսնու ազգանունը, քանզի չափից շատ է աշխատել սեփականը հայտնի դարձնելու համար։



© NEWS.am STYLE