«Քիմ Քարդաշյանին է նմանվել»․ Նիկոլ Շերզինգերի ոճափոխությունն ու հետեւորդների արձագանքը (ֆոտո)

16:04   28 հունվարի, 2023

Հանրահայտ սեւահեր Նիկոլ Շերզինգերը սոցիալական ցանցերի իր էջերում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում շիկահերի կերպարում է։ Երգչուհու ոճափոխությունը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել։ Երկրպագուներից շատերը գրել են, որ Նիկոլին ավելի սազում են սեւ մազերը, ոմանք կարծում են՝ երգչուհին գեղեցիկ է բոլոր կերպարներում։ Հետեւորդներից շատերն էլ 44-ամյա երգչուհուն նմանեցրել են հայտնի հայուհի Քիմ Քարդաշյանին։

nicole kim.jpg (120 KB)

«Կներես Նիկոլ, բայց ես կարծեցի, թե նկարում Քարդաշյանն է», «Սեւը միշտ էլ էլեգանտ է», «Ես նրան սեւ մազերով եմ նախըտրում, հիմա նա Քարդաշյանի նման է։ Իզուր ջանք է թափում, չնայած՝ նա բնականից էլ գեղեցիկ է»,-գրված է մեկնաբանությունների բաժնում։ 

nicole commets.jpg (1.01 MB)

327725900_714785596812858_9377707572487521_n.jpg (28 KB)

327727154_875278903784463_2890482845653747561_n.jpg (39 KB)

327763704_3057953901017603_6045352419029632607_n.jpg (36 KB)

Լուսանկարները՝ Նիկոլ Շերզինգերի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE