«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ, ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան (ֆոտո)

12:12   28 հունվարի, 2023

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ բանակ զորակոչված որդու հետ լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով Հայոց Բանակի օրը։

«Տղես է... Մի քանի օր առաջ զորակոչվեց: Ինքը իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ: Ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու: Բարի ծառայություն, տղես: Բարի ծառայություն, տղերք։ Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ: Պետություն լինելու է։ Բանակ լինելու է», - հրապարակումը մակագրել է Ռուբենը Մխիթարյանը։



© NEWS.am STYLE