«Հպարտ եմ, որ քո զինվորն եմ»․ Վլադիմիր Արզումանյան

17:07   28 հունվարի, 2023

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից շնորհավորել է Հայոց բանակի օրվա կապակցությամբ։

327600998_908603750270735_7223472882848194440_n.jpg (195 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում Վլադիմիրը զինվորական համազգեստով է։ Հպարտ եմ, որ քո զինվորն եմ։ Տոնդ շնորհավոր, հայկական բանակ», - հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Վլադիմիր անդրադարձել էր իր ծննդավայր Ստեփանակերտին։ Երիտասարդ երգիչը հրապարակել էր իր տեսահոլովակից մի հատված, որում երգում էր Ստեփանակերտի մասին եւ կից գրել երգի բառերը. «Կա հեռավոր մի քաղաք ուր ես մանուկ ժամանակ դեպի երկինք եմ վազել եւ ամպերին եմ հասել: Իմ Արցախ»:



© NEWS.am STYLE