Լոս Անջելեսում թալանել են ռեփեր Դրեյքի առանձնատունը

11:21   29 հունվարի, 2023

Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում թալանել են ռեփեր Դրեյքի առանձնատունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Անհայտ տղամարդը ներխուժել է ռեփերի տուն, երբ նա տանը չի եղել, եւ դատարկաձեռն դուրս չի եկել։ Սակայն, թե կոնկրետ ինչ է գողացվել, չի հաղորդվում։ Մինչ ոստիկանները ժամանել են, գողն արդեն փախել էր, սակայն մի քանի ժամ անց նրան նկատել են մոտակայքում ու բերման ենթարկել։

Անցյալ հուլիսին 23-ամյա անհայտ տղամարդը ներխուժել էր Դրեյքի առանձնատուն եւ ինքն իրեն ներկայացրել որպես նրա որդի: Բայց ինքը՝ ռեփերը, դեպքի ժամանակ տանը չի եղել։



© NEWS.am STYLE