«Շատ տարօրինսկ գործեր» ֆիլմի 5-րդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն մայիսին

22:19   29 հունվարի, 2023

Դերասան Նոա Շնապը, որը «Շատ տարօրինսկ գործեր» ֆիլմում հանդես է գալիս Ուիլ Բայերսի դերում, Instagram-ում հայտնել է հայտնի շոուի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումների մեկնարկի ամսաթիվը։ Նրա խոսքով՝ նկարահանումները կսկսվեն 2022 թվականի մայիսին։ Այդ մասին գրում է Collider-ը։

Սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ երկրպագուներից մեկը Շնապին հարցրել է, թե արդյոք դպրոցում սովորելը կխանգարի՞ սերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումներին։ Դերասանը պատասխանել է, որ նրանց միջեւ խոչընդոտներ չեն լինի, քանի որ մայիսին ավարտում է դպրոցը եւ անմիջապես սկսում աշխատել շոուի վրա։

Սպասվում է, որ հինգերորդ եթերաշրջանը կթողարկվի Netflix-ով 2024 թվականին։ Մինչ այս, շոուի հեղինակները՝ Դաֆեր եղբայրները, բացահայտել էին, որ իրենք նախատեսում են հինգերորդ սեզոնում օգտագործել այն գաղափարները, որոնք երկրորդում չեն ներգրավվել: Բացի այդ, ստեղծողների խոսքով՝ նոր սերիալի գործողությունները տեղի կունենան 90-ական թվականներին։

Չորրորդ եթերաշրջանի եզրափակիչ մասի պրեմիերան կայացել է հուլիսի 1-ին։ Սերիալը գլխավորում է 2022 թվականի Netflix-ի լավագույն շոուների ցանկը։



© NEWS.am STYLE