Մահացել է Television ռոք խմբի մենակատար Թոմ Վերլենը

12:09   29 հունվարի, 2023

74 տարեկանում մահացել է ամերիկյան Television պանկ ռոք խմբի վոկալիստ եւ կիթառահար Թոմ Վերլենը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Ջեսսի Փերիս Սմիթը։ Նրա խոսքով՝ Վերլենը մահացել է կարճատեւ հիվանդությունից հետո։

Թոմ Վերլենի իսկական անունը Թոմաս Միլեր է։ Նա համարվում է պանկ ռոքի, պոստփանկի եւ «new wave» ժանրի առաջամարտիկը։ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 100 մեծագույն կիթառահարների» վարկանիշում երաժիշտը զբաղեցնում է 90-րդ տեղը։



© NEWS.am STYLE