Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ժերար Պիկեի մայրը կոպիտ բռնում է Շակիրայի դեմքից եւ խնդրում լռել (վիդեո)

13:24   29 հունվարի, 2023

Շակիրայի եւ Ժերար Պիկեի միջեւ պայքարը շարունակվում է։ Երգչուհու երկրպագուները հին տեսահոլովակ են գտել, որում նախկին ֆուտբոլիստի մայրը նախատում է իր հարսին եւ ձեռք է բարձրացնում նրա վրա։

Տեսահոլովակում Մոնսերատ Բեռնաբեուն էմոցիոնալ ինչ-որ բան է ասում աստղին, այնուհետեւ բռնում է նրա դեմքից ու մատը դնում նրա շուրթերին՝ հասկացնելով, որ պետք է լռել: Իսկ ֆուտբոլիստը պարզապես կանգնած հետեւում, թե ինչ է կատարվում։ Կարծես թե հիմա պարզ է՝ թե ինչու էր Շակիրան ցանկանում առանձնացնել իր առանձնատունը սկեսուրի տանից։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ հայտնի դարձավ 12 տարվա հարաբերություններից հետո Ջերարդի եւ Շակիրայի բաժանման մասին։ Աղբյուրների համաձայն՝ երգչուհին լքել է մարզիկին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Նախկին զույգը միասին մեծացրել է որդիներին՝ Միլանին ու Սաշային։ Ոչ վաղ անցյալում աստղը ստացավ երեխաների խնամակալությունը։



© NEWS.am STYLE