Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում (ֆոտո/վիդեո)

16:18   29 հունվարի, 2023

Արգենտինացի մոդել եւ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, այս շաբաթավերջին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքի հայկական Լավաշ ռեստորանում ընտանիքի հետ նշել է իր 29-ամյակը։ Այս մասին հայտնում է alarabiya.net-ը։

327813450_564386818909288_7347758897180044912_n.jpg (211 KB)

327801791_1196655967890229_3115665852046918241_n.jpg (217 KB)

Մոդելն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է  ընդունել սիրելիի եւ երեխաների հետ՝ եռահարկ տորթի ֆոնին։ Կադրերն արվել են «Լավաշ» ռեստորանում։

327490619_956624628885920_7585555550840670357_n.jpg (216 KB)

327801791_1196655967890229_3115665852046918241_n.jpg (217 KB)

Ծննդյան տորթը զարդարված է ծաղկային ձեւավորումներով, իսկ վրան պորտուգալերենով գրված էր «Ծնունդդ շնորհավոր, Ջորջինա»:

View this post on Instagram

A post shared by LAVASH (@eat_lavash)

Ռեստորանի ինստագրամյան էջում եւս տեսանյութ է հրապարակվել, որին կից գրել են, որ պատիվ էր նրանց հյուրընկալելը։



© NEWS.am STYLE