Հոնկոնգյան Clot ապրանքանիշը 20-ամյակի կապակցությամբ Levi's-ի հետ համատեղ հավաքածու է թողարկել (ֆոտո)

13:22   30 հունվարի, 2023

Հոնկոնգյան փողոցային հագուստի Clot ապրանքանիշը, որը հիմնադրվել է Էդիսոն Չենի եւ Քեւին Պունի կողմից, նշում է իր 20-ամյակը։ Ի պատիվ դրա, նա կրկին միավորվեց Levi's-ի հետ՝ հավաքածու ստեղծելու համար: Նրանց նախորդ համագործակցությունը տեղի է ունեցել անցյալ տարի եւ նվիրված էր Վագրի տարվան։ Այդ մասին գրում է Hypebeast-ը։

4852585.jpg (52 KB)

Հավաքածուն ներառում է երեք մոդել։ Առաջինը ջինսե բաճկոն է, որի մի կողմը ինդիգո ջինս է, իսկ մյուս կողմը մուգ կապույտ նեյլոնից է: Հետեւի մասում կա կաշվե գործվածք։ Երկրորդ նորույթը տաք վերնաշապիկն է, որը համատեղում է չինական եւ ամերիկյան ոճը։

98425.jpg (46 KB)

Իսկ թողարկման վերջին կետը Unionrail 501 ջինսերն են, որոնք վերաբերում են այն զույգին, որը Clot-ը եւ Levi's-ը թողարկել են 2006 թվականին: Մոդելը զարդարված է գծերով, որոնք հիշեցնում են բանդանայի նախշը, ինչով էլ դիզայներներն արտահայտել են իրենց սերը հիփ-հոփի հանդեպ:

45456.jpg (54 KB)

Հավաքածուն վաճառքում կհայտնվի փետրվարի 3-ից։

145465.jpg (51 KB)



© NEWS.am STYLE