45 տարեկանում քաղցկեղից մահացել է «Գերբնականը» ֆիլմի դերասանուհի Էննի Վերշինգը

11:02   30 հունվարի, 2023

Մահացել է ամերիկացի դերասանուհի Էննի Վերշինգը։ Նա հայտնի է «Գերբնականը», «Ժամանակից դուրս», «24 ժամ» եւ այլ ֆիլմերում կերտած իր դերերով: Ինչպես գրում է StarHit-ը, նրա ամուսինը՝ դերասան Սթիվեն Ֆուլն է հայտնել 45-ամյա դերասանուհու մահվան մասին։

2020 թվականին Վերշինգի մոտ քաղցկեղ են ախտորոշել, բայց նա շարունակում էր իր կարիերան։ Այս ընթացքում նկարահանվեց «Աստղային ճանապարհ. Պիկարդ» հեռուստասերիալում։ Նրա հիվանդության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ընտանիքին ցավակցություն է հայտնել «24» սերիալի ռեժիսոր Ջոն Կասարը. «Իմ սիրտը կոտրված է։ Էնին իմ աշխարհ եկավ բաց սրտով եւ վարակիչ ժպիտով»,- գրել է նա սոցցանցում։



© NEWS.am STYLE