Մահացել է «Լյուպեն» ֆիլմի դերասան Ադամ Նինան

14:29   30 հունվարի, 2023

Դերասան Ադամ Նինան կյանքից հեռացել է 56 տարեկանում։ Այդ մասին հայտնել է «1+1» ժապավենի աստղ Օմար Սին իր ինստագրամյան էջում։

«Խորին ցավակցություններս Ադամի հարազատներին։ Նրա հետ հնարավորություն եմ ունեցել նկարահանվել եւ հաճույք եմ ստացել համատեղ աշխատանքից։ Ադամը բացառիկ բարությամբ օժտված մարդ էր։ Նրա հոգին թող լույսերի մեջ մնա», - իր միկրոբլոգում գրել է Սին։ Դերասանի մահվան պատճառը ու հանգամանքները չեն հայտնում։

Նինան Netflix-ի «Լյուպեն» սերիալում հանդես է եկել Լեոնարդոյի կերպարում։



© NEWS.am STYLE