Մահացել է «Ադամսների ընտանիքը» ֆիլմի Ուենսդեյի դերակատարը

18:07   30 հունվարի, 2023

Ամերիկացի դերասանուհի Լիզա Լորինգը, որն առավել հայտնի է 1964 թվականին «Ադամսների ընտանիքը» ֆիլմում կերտած Ուենսդեյի դերով, մահացել է 65 տարեկանում։  Այս մասին հայտնում է Deadline-ը։

Արտիստուհին մահվան պատճառը կաթվածն է եղել։ Հրատարակության տվյալներով՝ կյանքի վերջին երեք օրերը Լորինգն անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։

Լիզա Լորինգը ծնվել է 1958 թվականի փետրվարի 16-ին։ Վեց տարեկանում նա մասնակցել է «Ադամսների ընտանիքը» հեռուստասերիալի նկարահանումներին՝ խաղալով Ուենսդեյի օրը։ Նախագիծը բաղկացած է 64 դրվագից եւ թողարկվել է երկու տարի՝ 1964-1966 թվականներին։



© NEWS.am STYLE