Անյա Թեյլոր-Ջոյը «Թագուհու քայլը» սերիալի շարունակության մասին լուրեր է հրահրել

22:22   30 հունվարի, 2023

Այսօր Անյա Թեյլոր-Ջոյը, որը «Թագուհու քայլը» սերիալում հանդես է գալիս գլխավոր դերում, թվիթ է հրապարակել՝ ակնարկելով ժապավենի շարունակության մասին: «Թագուհու քայլը 2», - հակիրճ գրել է դերասանուհին, ապա արագ ջնջել այն։ Դե, մենք այժմ սպասում ենք պաշտոնական հաստատմանը ...

Հիշեցնենք, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1957 թվականին Կենտուկիում։ Այն պատմում է Էլիզաբեթ Հարմոնի մասին, ով որբ է մնացել եւ նոր տուն գտել կաթոլիկ որբանոցում։ Այնտեղ երեխաներին պարբերաբար «վիտամիններ» են տալիս, եւ նա գտնում է իր կյանքի ապագա աշխատանքը՝ շախմատը՝ խաղալով սկզբում նկուղում դռնապանի հետ, իսկ հետո միջազգային մրցաշարերի՝ հաղթահարելով կախվածություններն ու անձնական խնդիրները։



© NEWS.am STYLE