Քեթի Փերին հայտնել է, որ հրաժարվել է համագործակցել Բիլի Այլիշի հետ

11:31   31 հունվարի, 2023

Երգչուհի Քեթի Փերին խոստովանել է, որ հրաժարվել է Բիլի Այլիշի հետ համագործակցությունից։ Նրա խոսքերը մեջբերել է NME լրատվականը։

Փերին հիշել է, որ Capital Records-ի իր գործընկերը խոսել է Այլիշի մասին․ « Նա ինձ նամակ ուղարկեց հետեւյալ բովանդակությամբ․ «Բարեւ, նայիր այդ նորահայտ արտիստին, ես կցանկանայի, որ մենք աշխատենք նրա հետ»»։

Ըստ Փերիի, նա լսել է Այլիշի «Ocean Eyes» ստեղծագործությունը եւ այն ձանձրալի համարել։ Նա երգչուհու հետ համագործակցությունից հրաժարվելը «մեծ սխալ» է անվանել։



© NEWS.am STYLE