1969 թվականի հունվարին աշխարհահռչակ The Beatles խումբը տվել է իր վերջին համերգը

16:28   31 հունվարի, 2023

Բրիտանական ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ աշխարհահռչակ The Beatles-ը 1969 թվականի հունվարի 30-ին տվել է իր վերջին համերգը։

Խումբը կազմավորվել է 1960 թվականին Լիվերպուլում՝ Ջոն Լենոնի, Փոլ ՄքՔարթնիի, Ջորջ Հարիսոնի եւ Սթյուարթ Սաթքլիֆի կողմից։ Լենոնի եւ ՄքՔարթնիի շնորհիվ խմբի երաժշտությունը մեծ տարածում է ձեռք բերել։ 1962 թվականին խմբին է միացել եւ Սաթքլիֆին փոխարինել Ռինգո Սթարը։

Խմբի հայտնիությունն աճել է հենց այդ ժամանակ՝ «Love me do» հիթից հետո։ 1964-ին նրանց արդեն անվանում էին հրաշալի քառյակ, իսկ հաջորդ տարի նրանք համաշխարհային հռչա ձեռք բերեցին։

Ստորեւ News.am STYLE-ը ներկայացնում է խմբի կատարմամբ մի քանի հայտնի երգ․



© NEWS.am STYLE