4 «Էմմի» եւ 10 «Գրեմմի» արձանիկ վաստկած Ջասթին Թիմբերլեյքը դարձավ 42 տարեկան (վիդեո)

15:30   31 հունվարի, 2023

Ամերիկացի երգիչ, երգահան, դերասան եւ երաժշտական պրոդյուսեր Ջասթին Թիմբերլեյքը դարձավ 42 տարեկան։

2002 թվականին երգիչը թողարկել է «Justified» կոչվող առաջին անհատական ալբոմը, որում ընդգրկված էին «Cry Me a River» եւ «Rock Your Body» հիթերը։ 2007 եւ 2013 թվականներին «Time» ամսագրի կողմից ընդգրկվել է «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում։ Ոնի 10 «Գրեմմի» եւ 4 «Էմմի» արձանիկ։

Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում ինչպիսին են՝ «Alpha Dog»-ը, «Bad Teacher»-ը, «Friends with Benefits»-ը, «In Time»-ը, «The open Road»-ը եւ «Wonder Wheel»-ը։

Արտիստն ամուսնացած է դերասանուհի Ջեսիկա Բիլի հետ եւ ունի մեկ որդի։

News.am STYLE-ն այսօր ձեզ կներկայացնի երգչի մի հիթերից ու լավագույն ֆիլմերից մի քանիսը․



© NEWS.am STYLE