Ի՞նչ առավելություններ ունեն կանայք

21:12   1 փետրվարի, 2023

Կին լինելը երջանկություն է։ Իսկ երբեւէ ցանկացել եք տղամարդ դառնալ. երբե՞ք։

Որպեսզի երբեք չմտածեք տղամարդ լինելու մասին, առաջարկում ենք ընթերցել այն պատճառները, թե ինչու է կին լինելն ավելի լավ։

Աղետալի եւ ծայրահեղ իրավիճակներում կանանց եւ երեխաներն առաջինն են փրկում։

Կանանց պարտականությունների մեջ չի մտնում տղամարդկանց հանդիպման հրավիրելը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ բանտերում ավելի շատ տղամարդիկ կան, քան կանայք։ Նշանակում է, որ վերջիններս կամ շատ խելամիտ են եւ հանցագործություններ չեն անում, կամ խորամանկ են եւ չեն ձերբակալվում։

Կնոջ արժանապատվությունը գետնին չի հավասարվի, եթե չկարողանա գրապահարանը կամ ինչ-որ մի նկար տեղափոխել։

Կանայք կարող են երջանկանալ անգամ մեկ բաժակ սուրճով կամ նոր շրթներկ գնելով։

Ըստ միջին վիճակագրական տվյալների՝ կանայք 5 տարով ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ 

Կանայք, բարեբախտաբար, ամեն օր չեն սափրվում։

Կանայք կարողանում են կեղծել հեշտանքը։

Կինը կարող է քնել իր ընկերուհու հետ, փոխվել հագուստներով եւ ոչ ոք դրանում վիրավորական ոչինչ չի տեսնի։

Կանայք կարող են ազատվել սթրեսից անգամ լոգանք ընդունելով, իսկ տղամարդկանց համար մի ամբողջ տուփ գարեջուր է հարկավոր։

Կանայք թերարժեքություն չեն զգում, երբ ամուսինն իրենից ավելի շատ գումար է վաստակում։

Կանայք կարող են երկար խոսել տղամարդկանց հետ՝ երեւակայելով, թե ինչպիսին է նա անկողնում։

Կանայք բոլոր խնդիրները կարող են կապել նախադաշտանային համախտանիշի հետ։

Այն, որ կանայք չեն հասկանում, թե ինչպես է թռչում ինքնաթիռը, նրանց ավելի քնքուշ է դարձնում...

Կինը կարող է երկու ժամ խոսել մայրիկի հետ, սակայն ոչ մեկը նրան չի ասի «մայրիկի բալիկ»։

 

 



© NEWS.am STYLE