Schiaparelli «Inferno Couture». Դանթե, հիպերտրոֆիկ ստվերապատկերներ եւ առյուծի գլուխ (ֆոտո)

17:16   1 փետրվարի, 2023

Schiaparelli նորաձեւության տան կրեատիվ դիզայներ Դանիել Ռոզբերին ոգեշնչման համար բազմիցս օգտվել է արխիվային էսքիզներից: Փարիզի նորաձեւության շաբաթվա իր ցուցադրության մեջ զգացվում է Էլզա Սկիապարելլիի ազդեցությունն՝ իր սյուրռեալիզմով եւ տեսողական պատրանքներով: Հավաքածուն կոչվում է «Inferno Couture». Դանթեի «Աստվածային կատակերգության» յուրօրինակ ընթերցումը զգացվում է յուրաքանչյուր աշխատանքում։ Առաջին բանը, որ աչքի է ընկնում, ստվերապատկերն է:

327269053_928305168543500_3348409911228601268_n.jpg (145 KB)

Ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է մոդելների բարակ գոտկատեղի եւ հիպերտրոֆիկ ուսերի վրա: Դիզայները ոչ միայն խաղում է չափերի հետ, այլ ընդգծում է դրանք տեսողական պատրանքներով, ինչպես դա արել է ինքը ՝ Էլզա Սկիապարելլին: Սա հատկապես վառ է արտահայտվում բարակ գծավոր տաբատե կոստյումի եւ ամբողջ մեջքի երկարության վիկտորյական ժանյակով հիասքանչ վերարկուի վրա: Նման ժանյակը մեկ անգամ չէ, որ կկրկնվի ցուցադրության ժամանակ: Հավաքածուի կարեւոր թեման կենդանիներն են։ Այդպես դիզայները նուրբ հումորով հղում է անում Դանթեին։ Մենք տեսնում ենք լուսանի, առյուծի եւ գայլի գլուխներով զգեստներ։ Հենց այս կենդանիներն են «Աստվածային կատակերգության» մեջ խորհրդանշում մարդկային երեք արատները եւ խանգարում ստեղծագործության հերոսին:

326566501_1126630258017278_7357029912435913295_n.jpg (143 KB)

Դիզայները կենդանիների թեմատիկան ցուցադրում է ոչ միայն արհեստական մորթու միջոցով: Այն հանդիպում է բազմաթիվ մոդելներում ծովախեցու կամ էկզոտիկ թռչունի կերպարով: Դրանցից շատերը զարդարված են մարգարիտով, քարերով եւ մետաղով։ Եվ եւս մեկ անդրադարձ Էլզա Սկիապարելլիին՝ շեշտադրումներ կրծքի վրա: Այդպիսի զգեստներից մեկը հստակ պահում է ծովային թեմատիկան, որն առկա է ցուցադրության մեջ: Իսկ այլ կերպարներում շեշտադրումն արված է ամբողջական քանդակների կամ մոդելի մարմնի վրա:

326806601_126764873627057_5562298368736695192_n.jpg (114 KB)

«Inferno Couture»-ը միավորում է անհամաչափությունն ու նրբագեղությունը, սյուրռեալիզմը եւ դասականը:

328163204_1304333376793226_7510790144939624387_n.jpg (183 KB)

327812617_599311038675236_3095658263630684496_n.jpg (145 KB)

326791428_186987937352427_1113845702933851467_n.jpg (257 KB)

326832244_486207833722781_7368417337699042205_n.jpg (174 KB)

327303449_580358333541594_8754236826941408127_n.jpg (238 KB)

320883738_140770678777745_3548456821445600417_n.jpg (138 KB)

327931386_3439454653004371_7999069606156568813_n.jpg (219 KB)

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE