Netflix-ը հրապարակել է «Murder Mystery» ֆիլմի երկրորդ մասի թրեյլերը

22:55   31 հունվարի, 2023

Netflix սթրիմինգային ծառայությունը հայտնել է «Murder Mystery» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայի մասին․ այն կթողարկվի մորտի 31-ին։ Ֆիլմի թրեյլերը հրապարակվել է սթրիմինգային ծառայության յութուբյան ալիքում։

Ադամ Սենդլերի եւ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ ֆիլմի առաջին մասը թողարկվել էր 4 տարի առաջ։ Ֆիլմի առաջին մասում զույգը հայտնվել էր թարկարժեք նավի վրա, որում սպանություն է տեղի ունենում եւ նրանք քննիչների փոխարեն եւ նրանց հետ պարզում են սպանության հանգամանքները։ Երկրորդ մասում զույգը նույնպես դետեկտիվ գործողությունների էպիկենտրոնում է հայտնվում՝ այս անգամ նրանք իրականացնում են իրենց երազած ճանապարհորդությունը դեպի Փարիզ։



© NEWS.am STYLE