Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան առաջին անգամ հանրությանն են ներկայացրել դստերը

20:29   31 հունվարի, 2023

Նիկ Ջոնասն ու Պրիյանկա Չոպրան դստերը ներկայացրել են հանրությանը՝ ողջ ընտանիքով ներկայանալով Հոլիվուդի փառքի ծառուղում Ջոնաս եղրայրների աստղի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է US Weekly-ն։

Capture.JPG (66 KB)

Արարողությանը եղբայրները ներկայացել են կանանց եւ երեխաների հետ եւ նրանց յուրաքանչյուրը իր հաջողությունների համար շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին։

Նիկը եւ Պրիյանկան իրենց դստերը, ով ծնվել է 2022 թվականի հունվարին, անվանել են Մալթի Մարի։ Զույգը փոքրիկին ունեցել էր փոխնակ մոր օգնությամբ։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 թվականի դեկտեմբերին։ Նրանց հարսանիքը տեւել է մի քանի օր, որի ընթացքում Պրիանկան կրել է մի քանի հարսանյաց զգեղտ՝ հնդկական ազգային տարազից մինչեւ դասական սպիտակ հարսանեկան զգեստ։



© NEWS.am STYLE