Քիմ Քարդաշյանը մասնակցել է Anastasia Beverli Hills ապրանքանիշի 25-րդ տարեդարձի խնջույքին (ֆոտո)

23:13   31 հունվարի, 2023

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել  Anastasia Beverly Hills ապրանքանիշի 25-ամյակի միջոցառումից, որի ընթացքում նստել է հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի կողքին։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian (@kimkardashian)

Հեռուստաաստղը լուսանկարներ է հրապարակել նաեւ ապրանքանիշի հիմնադիր Անաստասիա Սոարեի հետ։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ այլ հայտնի կանայք, այդ թվում Քիմ Քարդաշյանի մայրը՝ հեռուստաաստղ Քրիս Ջեները։

«Տոնում ենք «Anastasia Beverly Hills»-ի 25-րդ տարեդարձը, որը հիմնել է Անաստասիա Սոարեն։ Կանայք, ովքեր այս ճանապարհին Ձեր կողքին են եղել, հավաքվել են տոնելու։ Դուք ամերիկյան երազանքի մարմնացում եք եւ ավելի շատ հպարտանալ ձեզանով չեմ կարող։ Ձեզ նայելը լավագույն խորհուրդն է եւ Ձեր մասին բոլոր բարի խոսքերը պարզապես հիշեցնում են այն, ինչ արդեն գիտեի», -հրապարակմանը կից գրել է Քիմը։



© NEWS.am STYLE