Louis Vuitton-ը նախազգուշացումներով թխվածքաբլիթների տեսքով պայուսակ է թողարկել

10:21   1 փետրվարի, 2023

Ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը նախազգուշացումներով թխվածքաբլիթի (այն հիմնականում առաջարկում են չինական ռեստորանների հյուրերին) տեսքով ձեռքի պայուսակ է թողարկել։ Այս մասին հայտնում է Hypebeast-ը։

Պայուսակն առաջին անգամ ներկայացվել է 2023 թվականի գարուն-ամառ Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում։

lv-pic_32ratio_900x600-900x600-3981.jpg (69 KB)

Աքսեսուարը հորթի կաշվից կլաչ է՝ LV մակագրությամբ եւ վաճառվում է թափանցիկ PVC տոպրակի մեջ, որը հիշեցնում է թխվածքաբլիթի անհատական ​​փաթեթավորումը։ Պայուսակի արժեքը՝ 2310$։

Ներսում գնորդը կարող է գուշակություններով գրություն գտնել։ Օրինակ՝ «Երեւակայությունը լսում է սրտին»։



© NEWS.am STYLE