Պամելա Անդերսոնն իրեն համարում է «մի քիչ զվարճալի», բայց ոչ «գեղեցիկ»

15:15   1 փետրվարի, 2023

Պամելա Անդերսոնն իրեն ավելի շուտ «մի քիչ զվարճալի» է համարում, քան «գեղեցիկ»։

Վերջերս Armchair Expert փոդքաստին տված հարցազրույցի ժամանակ Անդերսոնը խոսել է իր՝ որպես սեքս-խորհրդանիշի կարգավիճակի մասին՝ հասկացնելով, որ երբեք չի հասկացել իր արտաքինի մասին խոսակցությունները:

«Ես երբեք ինձ գեղեցկուհի չեմ զգացել, երբեք: Ես պարզապես մի քիչ հետաքրքիր տեսք ունեմ»,- բացատրել է 55-ամյա Անդերսոնը՝ հավելելով, որ չի վախենում ծերանալուց։

«Ես չեմ համբերում, թե երբ եմ ինձ ծեր տեսնելու։ Միշտ ասել եմ, որ հայելու մեջ ինձ կճանաչեմ ծերության տարիներին»,- նշել է նա՝ խոսելով «բնական ծերանալու» մտադրության մասին։ «Ես ուզում եմ, որ մազերս բնական սպիտակ լինեն, մի փոքր ծղոտե գլխարկ կկրեմ եւ ոչ մի շպար։ Այսինքն՝ դա իմ հարմարավետ վիճակն է»։

Նրա կարծիքով՝ կանայք, որոնց կարելի է «դասական գեղեցկուհիներ» համարել, ի վերջո «ծերության հարցը շատ դժվար են տանում»։ Ի տարբերություն նրանց՝ Պամելան կարծում է, որ այս գործընթացն իր մոտ շատ ավելի դյուրին կանցնի։ «Չեմ կարծում, որ ինձ համար դժվար կլինի»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE