«Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին

11:19   1 փետրվարի, 2023

Երեկ «Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվեց Լիվերպուլին, ինչպես նաեւ վիճակահանությամբ որոշվեց, թե արտիստները որ կիսաեզրափակչում են հանդես գալու: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանը Եվրատեսիլում» պաշտոնական ինստագրամյան էջից։

Թո ով է այս տարի Հայաստանը ներկայացնելու միջազգային երգի մրցույթին դեռեւս հայտնի չէ։ Առաջին ալիքը դեռեւս չի հայտարարել, թե ով է ներկայացնելու Հայաստանը 2023 թ-ի մրցույթում, սակայն համացանցում արդեն տարածվել են այս թեմայով քննարկումներ, մասնավորապես այն մասին, որ «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնելու է երիտասարդների շրջանում ճանաչում ձեռք բերած երգչուհի Էլեն Երեմյանը, որն առավել հայտնի է Brunette անվամբ: 

collage_maker_01_feb_2023_10_43_am.thumb.jpg (83 KB)

Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում` մայիսի 11-ին:

5742574.jpg (124 KB)

Նշենք, որ Եվրատեսիլի այս տարվա կարգախոսը՝ «Միավորված երաժշտությամբ» այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները:

Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:



© NEWS.am STYLE