Coty հայտնի բրենդը բառարաններին մեղադրել է «էյջիզմի» եւ «սեքսիզմի» մեջ

11:28   2 փետրվարի, 2023

Աշխարհի խոշորագույն կոսմետիկայի ընկերություններից մեկը՝ Coty-ն, նոր արշավի շրջանակներում, որն ընդգծում է «գեղեցկության վերաիմաստավորումը», բառարաններին մեղադրել է «էյջիզմի» (տարիքային խտրականություն) եւ «սեքսիզմի» (գենդերային խտրականություն) մեջ։ Պատճառը «գեղեցկության» սահմանումն է։

Coty ընկերությունը, որին պատկանում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Covergirl-ն ու Kylie Cosmetics-ը, խնդրագիր է ներկայացրել Charge.org-ին՝ կոչ անելով բառարաններին փոխել գեղեցկության մասին «հնացած» սահմանումները։ 

«Գեղեցկության սահմանման չափանիշներն անգլերենի հիմնական բառարաններում, կամ, ավելի ճիշտ, նկարազարդման համար օգտագործված օրինակները, ծնվել են այլ ժամանակներում եւ չեն հնացել։ Թաքնված էյջիզմն ու սեքսիզմը, ինչպես ներկայումս սահմանված է, անախրոնիզմի օրինակներ են», - ասվում է Coty-ի առցանց խնդրագրում:

Ընկերությունը երկու օրինակ է բերել, որոնք բացատրում են գեղեցկության սահմանումը։ «Ինձ հիացրել է նրա գեղեցկությունը»,-ասվում է օրինակներից մեկում։ Կամ «Երիտասարդ տարիքում նա շատ գեղեցիկ էր»։

«Գեղեցկությունը վերաիմաստավորելու պատճառը նրանք են, ովքեր ամեն օր արտահայտում են գեղեցկության մասին իրենց սեփական պատկերացումներն ու աջակցում է նրանց, ովքեր իրենց բացառություն են համարել որոշ սահմանափակ բնորոշումների պատճառով»,-հայտարարում է ընկերությունը։ 

Խնդրագիրն առայժմ միայն 1300 ստորագրություն է հավաքել։



© NEWS.am STYLE