Էքստրիմ եւ ադրենալին. սիրահարների օրվա ժամադրության յուրահատուկ գաղափարներ

14:42   2 փետրվարի, 2023

Վարդերի փնջեր, ռոմանտիկ ընթրիքներ՝ տոնական ստանդարտ սցենար, որը դժվար թե հույզերի փոթորիկ առաջացնի: Բարձր ադրենալինի սիրահարների համար NEWS.am STYLE-ի խմբագրությունը պատրաստել է ժամանակ անցկացնելու 3 հետաքրքիր տարբերակ:

1.Քվեստ

IMG_20230201_000800.jpg (99 KB)

Քվեստները կարող են լինել տարբեր ժանրերի՝ ոչ ստանդարտ վայրերում ու տարածքներում: Ընտրելով այսպիսի զբաղմունք՝ կկարողանաք հետաքրքիր անցկացնել ժամամանակը ինչպես երկուսով, այնպես էլ խմբով: Շատ քվեստներ հիմնված են հայտնի ֆիլմերի եւ սերիալների սյուժեների վրա՝ «Հարրի Փոթեր», «Ջոկեր», «Թղթե տունը» եւ այլն: Խճճված լաբիրինթոսում անցկացրած մեկ ժամը ձեզ կտեղափոխի հանելուկներով ու փորձություններով լի սենյակ: Որոշ սենյակներում նույնիսկ հնարավորություն կունենաք հանդիպել դերասանի կրկնորդին:

Ու՞ր գնալ. Quest project isolation / Yerevan Quest / Questomania

Արժեքը. 14.000-20.000 դրամ

IMG_20230201_000940.jpg (199 KB)

IMG_20230201_000614.jpg (81 KB)

2.Թռիչք օդապարիկով

IMG_20230201_001253_190.jpg (54 KB)

«Երկնքից երեք մետր վեր» կամ այս դեպքում՝ ամպերից:

Զարմացրեք ձեր զուգընկերոջը տարբերվող նվերով՝ թռիչք օդապարիկով: Ծրագիրը տեւում է 4-5 ժամ: Խորհուրդ ենք տալիս այս տարբերակը հատկապես այն դեպքում, եթե ցանկանում եք ամուսնության առաջարկություն անել ձեր կեսին կամ նշել նշանակալի ամսաթիվ: Վայրէջքից հետո ձեզ սպասվում է հետաքրքիր արարողակարգ՝ օդագնացի սերտիֆիկատի հանձնում, ինչպես նաեւ հյուրասիրություն` շամպայն ու քաղցրավենիք:

Արժեքը. 85.000 դրամ - մեկ անձի համար (խմբային փաթեթ 8-12 անձ)

250.000 դրամ - անհատական   փաթեթ 2-ի համար

3.Պարանով թռիչք, կիրճագնացություն եւ չմշկասահք (wild ice skating)

IMG_20230201_001713_407.jpg (185 KB)

Պարանով թռիչքը, կիրճագնացությունը եւ չմշկասահքը նկարներ են, որոնք բոլորս պահել ենք Pinterest-ում: Վերջերս այդ ամենը հասանելի է դարձել նաեւ Հայաստանում։ Էքստրեմալ ժամանցը ոչ միայն շատ տպավորություններ կթողնի, այլեւ կօգնի մտերմանալ կողակցի հետ:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ եղանակային փոփոխությունների պատճառով որոշ տարբերակներ կարող են անհասանելի լինել: Խորհուրդ ենք տալիս նախապես տեղեկանալ սիրահարների օրվա եղանակային պայմանների մասին, ինչպես նաեւ մանրամասները քննարկել կազմակերպիչների հետ։

Մեկ այլ հաճելի բոնուս՝ փետրվարի 14-ին կարող եք ստանալ 20% զեղչ:

Շրջագայությունների եւ ճանապարհորդությունների կազմակերպություն՝ Scream of soul

Արժեքը. 20.000-25.000 դրամ



© NEWS.am STYLE