Քիմ Քարդաշյանը հերքել է քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ թշնամության մասին լուրերը

16:04   1 փետրվարի, 2023

Քիմ Քարդաշյանը հերքել է իր քույրերի հետ թշնամության մասին լուրերը՝ կիսվելով «կուլտային եռյակի» լուսանկարով։

38-ամյա Քլոեին դուր է եկել իր մանկության վերաբերյալ քնքուշ գրառումը եւ մեկնաբանություններում թողել է սրտի եւ աչքերի էմոջիներ։

Երկրպագուները հիացել ենարխիվային լուսանկարով։ Նրանցից մեկը գրել է․ «Սեր, սեր, սեր», մյուսը համաձայնել է․ «Ամենախորհրդանշական եռյակը»։

Լուսանկարը 18 ժամում հավաքել է գրեթե 900 հազար հավանում։

Քիմը նաեւ այդ լուսանկարով կիսվել է իր միկրոբլոգի Stories բաժնում՝ մակագրելով․ «Կուլտային եռյակը», - ապա ավելացրել է երեք վարդագույն սիրտ էմոջիներ։

Քարդաշյան քույրերի շուրջ վերջին շրջանում վեճերի ու վիճաբանությունների մասին լուրեր են պտտվում։ Քորթնին խոստովանել է, որ ընտանիքում իրեն «աութսայդեր» է զգում։



© NEWS.am STYLE