Սուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին

10:05   3 փետրվարի, 2023

Հայ հասարակության մեջ տղամարդկանց եւ կանանց միջեւ փոխհարաբերությունները հեշտ չեն։ Ռոմանտիկ հարաբերությունները հիմնականում հիմնված են արմատացած ավանդույթների վրա, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։  

Երկրորդ կեսի փնտրտուքը բավական դեպրեսիվ գործընթաց է։ Անվերջանալի սպասումը, թե սովորական անցորդը կամ հենց հարեւանդ կարող են լինել այդքան սպասված սպիտակ ձիով արքայազնը, հյուծող է։ Իրավիճակը թեժանում է Սիրահարնների տոնին ընդառաջ, երբ ռոմանտիկ մթնոլորտը անհնար է շրջանցելը։ 

valentine-day.jpg (114 KB)

Հիմա շատերն իրենց պատասխանները փորձում են փնտրել տարոլոգների օգնությամբ, հատկապես, եթե խոսքը սիրային հարցերին է վերաբերում։ Հայաստանում, մինչ խաղաթղթերով գուշակությունների տարածումը, մի շատ հեշտ, բայց կարեւոր ծես էին իրականացնում։ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը աղի բլիթ էին պատրաստում։  

Բաղադրատոմսը շատ պարզ է․ 

•    1 բաժակ ալյուր
•    1 թեյի գդալ աղ
•    1 բաժակ ջուր

14tt.jpg (81 KB)

Այս բաղադրիչները պետք է խառնել, որպեսզի ստանանք միասեռ պինդ զանգված։ Ստացված խմորից պատրաստում ենք փոքրիկ գնդեր, դրանք գրտնակում ենք։ Ստացված բլիթները թխում ենք գազօջախում, մինչեւ ոսկգույն դառնալը։ 

cookies_form_heart_tablecloth_tape_bow_macro_hd-wallpaper-bsZH.jpg (108 KB)

Բլիթի պատրաստման ընթացքն իրականում շատ հեշտ է, բայց ամբողջական արարողակարգը մի քանի փուլով է ընթանում։ Նախ՝ բլիթը պետք է պատրաստի տարեց կին, որն ունի երջանիկ ամուսնություն։ Բացի այդ, չպետք է հեղուկ օգտագործել բլիթն ուտելուց առաջ եւ հետո։ Ըստ լեգենդի՝ նա, ով ձեզ ջուր կտա երազում, կլինի ձեր երկրորդ կեսը։ Իսկ գիշերը պետք է պատուհանի մոտ տեղադրել ալյուրով լի սկուտեղ, իսկ տան դռան մոտ՝ փոխինդով ափսե։ Եթե առավոտյան նկատեք հետքեր, ապա իմացեք՝ ձեզ այցելել է Սուրբ Սարգիսը։ Իսկ դա նշանակում է՝ այս տարի անպայման սեր կգտնեք։ 

Լուսանկարները՝ Pixbay.com



© NEWS.am STYLE