«Գալիս եմ «Եվրատեսիլ»՝ ստեղծելու իմ արվեստը»․ ո՞վ է Բրյունետը եւ ինչպե՞ս նրա անունը տարածվեց համացանցի հայկական տիրույթում (ֆոտո/վիդեո)

10:05   2 փետրվարի, 2023

«Գալիս եմ «Եվրատեսիլ»՝ ստեղծելու արվեստ․․․ իմ արվեստը»,-ասում է Բրյունետը՝ երգչուհին, որը Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2023»-ին։ Այն, որ մրցույթում Հայաստանի այս տարվա պատվիրակը Բրյունետն է, խոսվում էր շատ վաղուց, սակայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը միայն երեկ պաշտոնապես հաստատեց լուրը։ 

324607813_1255472428392412_4403826239067569105_n.jpg (93 KB)

«Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում»,-տեղեկացնում է Առաջին ալիքը։

Ո՞վ է Բրյունետը, եւ ինչպե՞ս նրա անունը տարածվեց համացանցի հայկական տիրույթում։ 

Երգչուհին շատ հարցազրույցներ չի տվել։ Հայտնի է, որ նրա անունը Էլեն Երեմյան է։ Երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15-ից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է։

325634702_1124802808188779_8512121279562043752_n.jpg (47 KB)

Բրյունետը միանգամից ճանաչման հասավ «Բաց կապույտ աչքերդ» հիթի թողարկումից հետո, որն անմիջապես մեծ տարածում գտավ համացանցում, մասնավորապես՝ TikTok-ում։ YouTube-ում երգը գրանցել է 5 միլիոն դիտում։ Բրյունետի ալիքն ունի ավելի քան 55 հազար հետեւորդ, իսկ ինստագրամյան էջում երիտասարդ երգչուհուն հետեւում է 271 հազար օգտատեր։ Բրյունետի «Գիշեր», «Smoke Break» երգերը եւս կարճ ժամանակում հիթ են դարձել։ Առաջինը YouTube-ում ունի 742 հազար, իսկ երկրորդը՝ ավելի քան 3 միլիոն դիտում:

Թե ինչ երգով է երգչուհին ներկայանալու «Եվրատեսիլ»-ին, պարզ կդառնա առաջիկայում։ 

Այս տարվա «Եվրատեսիլը» կհյուրընկալվի Լիվերպուլում։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին։ Բրյունետը Հայաստանը ներկայացնելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին։

324676868_899524347747531_2897390431228175195_n.jpg (136 KB)

325011465_917011526229710_2581049074942206918_n.jpg (141 KB)

325151059_706227844375162_8615598017918410342_n.jpg (76 KB)

325631389_722213652764958_8039750464887348180_n.jpg (40 KB)

Լուսանկարները՝ Բրյունետի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE