Ամերիկահայ գրող Թալին Ոսկունու վեպը Harper's Bazaar-ի կողմից ճանաչվել է լավագույններից մեկը

10:39   2 փետրվարի, 2023

Harper's Bazaar-ն ամերիկահայ գրող Թալին Ոսկունու «Sorry, Bro» ստեղծագործությունն ընդգրկել է 24 լավագույն սիրային վեպերի ցանկում, որոնք պետք է անպայման կարդալ։

books-1674156155.jpg (143 KB)

Վեպը պատմում է գլխավոր հերոսուհի Նառա Բեդրոսյանի սիրային ապրումների մասին։ «Այն բանից հետո, երբ Նարե Բեդրոսյանը մերժում է իր ոչ հայ ընկերոջ ամուսնության առաջարկը, նա խորասուզվում է Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի աշխատանքներով (մոր հորդորով, ով բազմաթիվ պոտենցիալ փեսացուներ է ներկայացրել): Բայց Էրեբունի անունով հայուհու հետ նոր ընկերությունը ստիպում է Նարեի սրտին թրթռալ եւ ձեռք բերել բնավորության այն գծերը, որոնք նախկինում չի ունեցել»,- ասվում է Harper's Bazaar-ի հոդվածում:

1675097789-51vP4dOF7L._SL500_.jpg (41 KB)

Թալին Ոսկունին ամերիկահայ գրող է, ով մեծացել է Սան Ֆրանցիսկոյում՝ շրջապատված հարուստ հայ համայնքով եւ իր տաքարյուն ընտանիքով: Նա ավարտել է Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանը՝ ստանալով անգլերենի բակալավրի աստիճան եւ ներկայումս ապրում է Սան Ֆրանցիսկոյում՝ աշխատելով տեխնոլոգիաների ոլորտում: Բացի վեպեր գրելու իր նոր մոլուցքից, նա իր ազատ ժամանակն անցկացնում է իր երեխաների հետ, զբաղվում է այգեգործությամբ: «Sorry, Bro»-ն նրա առաջին հրատարակված վեպն է:



© NEWS.am STYLE