Էշթոն Քաթչերը Դեմի Մուրից բաժանվելուց հետո իրեն անհաջողակ է զգացել

13:33   2 փետրվարի, 2023

Esquire-ին տված նոր հարցազրույցում դերասանը հիշել է, թե ինչպես է իր «կյանքը փոխվել», երբ մամուլի բուլվարային աժիոտաժի ֆոնին սկսվել են նրանց հարաբերությունները։  

«Ես քսանվեց տարեկան էի, եւ պատասխանատվություն էի կրում փոքր երեխաների համար», - նշել է նա՝ նկատի ունենալով Մուրի երեք դուստրերի, որոնց ծնվել են Բրյուս Ուիլիսի հետ ամուսնությունից, ում հետ Քաթչերը դեռեւս լավ հարաբերություններ ունի։

Քաթչերն ու Մուրն ի վերջո ամուսնալուծվել են 2013 թվականին, ինչը դերասանի խոսքով ստիպել է իրեն «անհաջողակ» զգալ։ «Ոչինչ չի ստիպում քեզ անհաջողակ զգալ, ինչպես ամուսնալուծությունը», - ասել է նա: «Ամուսնալուծությունը կարծես լիակատար ձախողում լինի»։

Նա նշել է, որ իրեն վրդովեցրել են 2019 թվականին Դեմի Մուրի անկեղծ հուշերը, որոնք կրկին գրավել են տաբլոիդների ուշադրությունը։ «Ես շատ զայրացած էի», - ասել նա: «Վերջապես ես հասա այն կետին, երբ մամուլն իսկապես թողեց ինձ եւ Միլային (Քաթչերի ներկայիս կինը՝ Միլա Կունիսին), իմ կյանքը եւ իմ ընտանիքը: Իսկ հաջորդ օրը պապարացիներն իմ երեխաների դպրոցի մոտ էին»։



© NEWS.am STYLE