Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)

15:40   3 փետրվարի, 2023

Viktor & Rolf-ի ցուցադրության սկզբում ոչ մի անակնկալ չէր սպասվում: Թվում էր՝ ամեն ինչ լինելու է գեղեցիկ, շքեղ ու ճոխ։ Առաջին զգեստները կարող էին գոհացնել  հարսնացուին կամ նրա ընկերուհուն։ Բայց հետո դիզայներները ցուցադրեցին այնպիսի բան, որից գլխապտույտ կարող էր առաջանալ:

viktor-and-rolf-13.jpg (118 KB)

Viktor & Rolf-5.jpg (119 KB)

Նորաձեւության տունը մեզ տիպիկ պարահանդեսային զգեստները նոր հայացքից ներկայացրեց։ Այժմ մենք հաստատ գիտենք, որ շատ բան կախված է տեսանկյունից։ Պարզապես նայեք այն զգեստներին, որոնք մոդելները տանում են իրենց հետ։ Մի պահ տպավորություն է ստեղծվում, որ հագուստը իդեալական կերպով ընդգծում է կազմվածքը: Բայց ոչ, դա պարզապես քայլում է աղջկա կողքով:

Viktor & Rolf-4.jpg (102 KB)

Viktor & Rolf-3.jpg (116 KB)

Viktor & Rolf-2.jpg (111 KB)

Ճիշտ է, կային մոդելներ, որոնք ցանկացած տեսանկյունից անսովոր տեսք ունեին։ Դիզայներները շատ են խաղացել հանդերձանքների դասավորության եւ դրանց ֆիքսացիայի հետ։ Կարող էր տպավորություն ստեղծվել, որ ինչ-որ մեկի զգեստը պարզապես չի կոճկվել։

viktor-and-rolf-15.jpg (108 KB)

viktor-and-rolf-14.jpg (109 KB)

viktor-and-rolf-12.jpg (130 KB)

Viktor & Rolf-ը մեզ հնարավորություն տվեց նորովի նայել կարծրատիպային պարահանդեսային զգեստներին, մտածել եւ ժպտալ: Ի՞նչ եք կարծում, շատ աստղեր կհամարձակվեին այսպիսի անսովոր զգեստներով քայլել կարմիր գորգով։

viktor-and-rolf-11.jpg (128 KB)

Viktor & Rolf-8.jpg (127 KB)

Viktor & Rolf-9.jpg (99 KB)

viktor-and-rolf-10.jpg (127 KB)

Viktor & Rolf-7.jpg (108 KB)

Լուսանկարները՝ viktor-rolf.com



© NEWS.am STYLE