Հրապարակվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը (վիդեո)

14:19   2 փետրվարի, 2023

Personaje Films-ի YouTube-յան պաշտոնական էջում թողարկվել է «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի թրեյլերը։

«Արգենտինահայ հայտնի գործակալ Հենզել Բրուտենցը վերադառնում է նոր արկածներով ու գլխապտույտ բացահայտումներով», - ասվում է տեսանյութի մեկնաբանություններում։

Ժապավենի գլխավոր դերերում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Իվետա Մուկուչյանը, Սերգեյ Սարգսյանը։ Բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը, բեմադրող օպերատոր՝ Դավիթ Սաֆարյան։ Պրոդյուսեր՝ Տիգրան Համբարձումյան, Վահան Գրիշկյան։

Նյութի հրապարակման պահին թրեյլերը Youtube-ում ունի 8500 դիտում, 284 լայք։ Personaje Films-ի ինստագրամյան էջում հրապարակումն ունի 14․300  դիտում, 418 լայք։

Մարտի 2-ից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում։

 



© NEWS.am STYLE