Կիանու Ռիվզն իրեն հետապնդող տղամարդու պատճառով դիմել է դատարան

18:14   2 փետրվարի, 2023

Հոլիվուդյան աստղ Կիանու Ռիվզը ստիպված է եղել դատական գործընթացի միջոցով խափանման միջոց ստանալ մի տղամարդու դեմ, որը հետապնդում է դերասանին՝ պնդելով նրանք ինչ-որ կերպ կապված են։

Ըստ TMZ-ի՝ «Մատրիցա»-յի աստղի փաստաբան Մեթյու Ռոզենգարտը դատարան է դիմել, որպեսզի տղամարդուն, որն արդեն մի քանի ամիս է՝ն հետեւում է Կիանուին եւ նրա ընկերուհի Ալեքսանդրա Գրանտին, արգելեն մոտենալ նրանց։

Կիանուն նույնիսկ ստիպված է եղել անվտանգության ընկերություն վարձել Դիքսոնի գործը հետաքննելու համար։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «հյուրը» շարունակել է հայտնվել դերասանի տանը, համարձակվել է ներխուժել առանձնատան տարածք։

Դատարանը Դիքսոնին պարտադրել է 91 մետր հեռավորություն պահպանել դերասանից եւ նրա ընկերուհի Ալեքսանդրա Գրանտից։



© NEWS.am STYLE