«3 նամակ Բելլայից». նոր հեռուստասերիալ սիրային պատմության եւ անարդարության մասին (BACKSTAGE)

10:31   3 փետրվարի, 2023

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում փետրվարի 6–ից կհեռարձակվի «3 Նամակ Բելլայից» նոր բազամասերիանոց սերիալը, որի հեղինակներն են ռեժիսյոր Ելենա Արշակյանն ու Անահիտ Մխիթարյանը։

Հեռուստասերիալը սիրային պատմության ու անարդարության մասին է։

«Պատմությունը գեներալի ընտանիքի մասին է, որտեղ կատարվում են իրադարձությունները. գեներալի աղջկա սիրո պատմությունն է , գեներալի տղայի պատմությունն է, որոնցով մենք կոտրում  ենք մի շարք կարծրատիպեր»,– NEWS.am STYLE-ի հետ զրույցում  ասել է Ելենա Արշակյանը։

Թե ինչպես են ընթանում նկարահանումները, ովքեր են ընդգրկված դերասանական կազմում, կարող եք դիտել մեր պատրաստած #BACKSTAGE։



© NEWS.am STYLE