«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի

14:42   3 փետրվարի, 2023

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ պաշտոնապես կթողարկի ռեալիթի շոու՝ «Ստալոնների ընտանիքը»։

Ինչպես հայտնում է Fox News-ը, Ստալոնեն կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի եւ դուստրերի՝ Սոֆյայի, Սիսթինի ու Սքարլեթի հետ կմասնակցի շոուին, որը պատմում է, թե ինչպիսին է Ռեմբոյի եւ Ռոքիի հերոսը որպես հայր։ Շոուն, որը եթեր դուրս կգա այս տարվա վերջին, կունենա ութ դրվագ:

stal5.jpg (98 KB)

«Կինեմատոգրաֆի պատմության ամենանշանավոր կերպարներից մի քանիսին խաղալուց հետո Օսկարի եռակի հավակնորդ Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է հանրությանը հասանելի դարձնել այն, ինչ նա համարում է իր կյանքի ամենամեծ դերը՝ հայրությունը», - ասվում է շոուի մամուլի հաղորդագրության մեջ։ «Նոր սերիալը, որտեղ ներկայացված են երեք դուստրերը, կինը եւ ինքը՝ Ստալոնեն, առաջարկում է տեղ Հոլիվուդի ամենահայտնի ընտանիքներից մեկի սեղանի շուրջ»:

 «Աշխարհի համար նա տղամարդ է եւ լեգենդ: Բայց իր դուստրերի համար նա պարզապես հայր է», - ասվում է Սիլվեստրի կենսագրության մեջ: «Տանը նա կենտրոնացած է ապագայի կերտման եւ երեք անկախ ու հավակնոտ կանանց դաստիարակելու վրա»։

stal2.jpg (62 KB)

Նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, նկարագրվում է որպես Լոս Անջելեսում ծնված եւ մեծացած «խելամիտ գործարար կին» ու առողջ ապրելակերպի ապրանքանիշի համասեփականատեր: Ջենիֆերն ու Սիլվեստրը 26 տարվա ամուսնությունից հետո անցած օգոստոսին կարճ ժամանակով բաժանվեցին։ Այնուամենայնիվ, զույգն այժմ կրկին միասին է։

Ավագ դուստրը՝ 26-ամյա Սոֆյան, «հետաքրքրված չէ գնալ հոր հետքերով»։ Այնուամենայնիվ, նա փոդքաստ է վարում 24-ամյա քրոջ՝ Սիքսթինի հետ: Վերջինս կարծես որոշել է գնալ հոր հետքերով։ Նա մոդել եւ դերասանուհի է։ Ներկայումս աշխատում է իր առաջին գեղարվեստական ​​ֆիլմի վրա:

stal4.jpg (114 KB)

Ամենափոքր դուստրը՝ Սկարլետը, վերջերս լքել է ծնողների տունը։ 20-ամյա Սքարլեթը մանկուց ցանկանում էր դերասանուհի դառնալ։ Նա հայտնվել է Ստալոնեի «Թալսայի թագավորը» նոր սերիալում։

stal3.jpg (78 KB)

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE