Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին

14:15   3 փետրվարի, 2023

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ, այժմ համաշխարհային շոու բիզնեում քայլեր կատարող Ռոզա Լինը բարեգործակսն նպատակով աճուրդի կհանի իր՝  Stop The Blockade (Դադարեցրեք շրջափակումը) գրությամբ բաճկոնը: Երգչուհին այն կրել էր ALT 98.7 FM-ի համերգին՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված արցախցիների:

«Stop The Blockade գրությամբ իմ բաճկոնը նվիրաբերում եմ AGBU-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)) դրամահավաքին, այն աճուրդի կհանվի շաբաթ օրը: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի Արաբկիրում գտնվող՝ AGBU-ի Երեխաների կենտրոնին»,-ինստագրամյան իր էջում հայտնել է Ռոզան:

328746352_559624026217039_5184048772705974916_n.jpg (50 KB)

Երգչուհին շարունակում է գրավել համաշխարհային նոր հարթակներ: Վերջերս Ռոզան նոր հարցազրույց է ունեցել ԱՄՆ-ում, որից փոքրիկ հատված տեղադրել է նաեւ իր էջում.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rosa Linn (@rosalinnmusic)

Հարցին՝ արդյոք երաժշտություն գրելն իր համար թերապիա՞ է, Ռոզան պատասխանել է,-«Այո, այդպես է. ես Snap-ը գրել եմ, երբ հոգեպես ինձ լավ չէի զգում, սիրտս կոտրվել էր ու կյանքս փոխվել էր մեկ օրում: Ես գրեցի Snap-ն, ու այն օգնեց ձերբազատվել բոլոր զգացողություններից. ես դեռ վատ օրեր էի ապրում, բայց ամենաճիշտ բանը դարձավ երգեր գրելն ու դրանք երգելը: Երբ բարկացած ես, ուզում ես գոռալ, եւ դա օգնում է: Երգելը նույն բանն է անում. այն, պարզապես, զայրույթը դուրս հանելու ավելի գեղեցիկ տարբերակ է»,-ասել է երգչուհին:



© NEWS.am STYLE