Wine Story. Աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը, որոնք հիացմունքի են արժանի

21:29   3 փետրվարի, 2023

Աստված՝ ինքն էլ կամենանում է, որ ծանր աշխատանքային օրդ ավարտես մեկ բաժակ գինու ընկերակցությամբ հաճելի ժամանց անցկացնելով։  Բայց կարեւոր է դա անել լավ ընկերների ու որակյալ գինու շրջապատում։ Գինեգործությունը բարդ գործընթաց է, եւ որոշ գինեգործներ այն կատարելագործել են այն աստիճանի, որ գիտության եւ արվեստի սահմանները հատվում են: NEWS.am STYLE-ը որոշել է պարզել, թե որքան թանկ կարող է արժենալ այս աստվածային ըմպելիքը։ 2023 թվականի աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը ակնածանք է ներշնչում՝ թե՛ գնի, թե՛ բովանդակության առումով:

1. Domaine De La Romanée-Conti 1945 թվական- 558 000 դոլար

images8798780527867041582.jpg (19 KB)

Վինտաժային գինի` լեգենդար Romanée-Conti-ի՝ 4,5 ակր տարածք ունեցող խաղողի այգուց․ արտադրում է յոթ տեսակի կարմիր եւ սպիտակ գինիներ, որոնք ներկայացնում են որակի մեծ չափանիշ:

2. Screaming Eagle Cabernet Sauvignon 1992 - 500,000 դոլար

screaming-eagle_24_570x855_204339941568836333417.jpg (54 KB)

2000 թվականին «Screaming Eagle Cabernet Sauvignon»-ի 1992 թ-ի շիշը բարեգործական աճուրդի ժամանակ վաճառվեց անհավանական՝ 500 հազար դոլարով։ Այս գինին 60%-ով հնեցվում է նոր կաղնե տակառներում եւ ունի անթափանց մանուշակագույն երանգ։ Այն չի զտվում կամ մաքրվում շշալցման ժամանակ: Գինին սեւ հաղարջի մուրաբայի բուրմունքով է եւ ունի փայտային երանգավորում։

3. Jeroboam Of Chateau Mouton - Rothschild 1945 - 310,700 դոլար

images281294098226731454714685.jpg (62 KB)

1945 թվականի պիտակի վրա գրված «V»-ը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակը: Այս վինտաժային գինին համարվում է քսաներորդ դարի լավագույններից մեկը: Սովորական 750 մլ շիշն արժե 310 700 դոլար, մեկ բաժակը կարժենա 8631 դոլար: Այն ըմպելիս կզգաք անանուխի, չոր կանաչ մամուռի, վանիլի եւ սոճու չոր ասեղների բույրեր, չոր հողի, ազնվամորու եւ քաղցր չորացրած բալի համ:

4. Cheval Blanc 1947 - 304 375 դոլար

images284295062169856642923267.jpg (23 KB)

Շատերը համարում են, որ 1947 թվականի Chateau Cheval Blanc-ը եղել է երբեւէ ստեղծված լավագույն Բորդո գինին: 2012 թվականին Chateau Cheval Blanc-ը արժանացել է սուպեր-բացառիկ Premier Grand Cru Classe (A) մրցանակին Saint-Emilion գինիների դասակարգման մեջ՝ դառնալով աշխարհի ամենաէքսկլյուզիվ գինիներից մեկը:

5. Shipwrecked Heidsieck 1907 — 275 000 դոլար

images289297768719914321544122.jpg (15 KB)

Այն մինչեւ 1997 թ-ը համարվում էր կորած (գինին տեղափոխող նավը խորտակվել էր 1916 թվականին): Չնայած նրան, որ հայտնաբերվել էր 2000 շիշ վինտաժային գինի, դրանց պատմությունն ավելացրել է գինիների գինը (նավը տորպեդահարվել է գերմանական U-boat-ի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ): Այս գինին 80 տարի պահվել է ցուրտ պայմաններում՝ փակ վիճակում եւ հեռու լույսի ցանկացած աղբյուրից։ Այն պարունակում է սև փոշու եւ աղի համային երանգներ, այրված նարինջ եւ կիտրոնի յուղ:



© NEWS.am STYLE