17:15 10 դեկտեմբերի, 2013Victoria’s Secret-ի «հրեշտակներ» Ադրիանա Լիման եւ Կառլի Կլոսը ներկայացրել են ապրանքանիշի նոր շարքը: Նյու Յորքում նախօրեին կայացել է ներքնազգեստի ճանաչված ապրանքանիշի նոր հավաքածուի շնորհանդեսը: Եվ ի՞նչ ներկայացում առանց բրազիլական մոդել Ադրիանա Լիմայի: Մոլորակի ամենասեքսուալ աղջկան միացել է 21-ամյա ամերիկյան սուպերմոդել Կառլի Կլոսը:









Հիշեցնենք, որ վերջերս բրազիլական սուպերմոդելը Տոկիոյի մետրոպոլիտենում բաց ֆոտոսեսիայի էր մասնակցել:

Ճապոնական Numero Tokyo ամսագրի լուսանկարիչները գեղեցկուհուն նկարահանելու համար արտասովոր վայր էին հրավիրել:

Նախկինում մոդելները երբեք ներքնազգեստով գետնանցում չէին իջել գեղեցիկ լուսանկարների համար: Դրանք ամսագրում կհայտնվեն դեկտեմբերին:
Աղբյուրը` Spletnik