«Գահերի խաղը» սերիալի աստղեր Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին սպասում են երկրորդ երեխայի ծնունդին

18:10   4 փետրվարի, 2023

Դերասաններ Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին, որոնք առավել հայտնի են «Գահերի խաղը» ֆիլմում Ջոն Սնոուի եւ Իգրիտի դերերով, սպասում են իրենց երկրորդ երեխայի ծնունդին։ Այս մասին Հարինգթոնը խոսել է Ջիմի Քիմելի գիշերային շոուի եթերում, հայտնում է Mirror-ը։

«Նա շոկ է ապրելու, քանի որ շուտով եղբայր կամ քույր է ունենալու։ Մենք փորձում ենք նրան պատրաստել դրան՝ մատնացույց անելով Ռոուզի փորը եւ ասելով. «Մայրիկի փոքրիկը, մայրիկի փոքրիկը»։ Իսկ նա ցույց է տալիս իր որովայնը հետեւյալ խոսքերով․  «Իմ փոքրիկ, իմ փոքրիկ», - պատմել է Քիթ Հարինգթոնը:

Դերասանը պատմել է, որ արդեն զգում է կնոջ առաջին եւ երկրորդ հղիությունների տարբերությունը. «Գիտե՞ք, առաջին երեխայի դեպքում դա նման է ամպերի վրայով քայլելուն եւ ինը ամիս մարգարիտների դաշտի մեջտեղում պարելուն: Դե, ամեն դեպքում, տղամարդ եմ: Երկրորդ անգամ իրականության զգացումն ավելի արագ եկավ», - ավելացրել նա:

Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում։ Շուտով նրանց միջեւ սիրավեպ սկսվեց։ Նրանք նշանադրության մասին հայտարարել են 2017 թվականին, իսկ 2018 թվականին ամուսնացել են։ 2021 թվականի փետրվարին զույգը որդի ունեցավ, ում անունը մինչ օրս գաղտնի են պահում։

Լուսանկարը՝ Global Look Press



© NEWS.am STYLE