«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմն արժանացել է MiradasDoc գլխավոր մրցանակի

10:09   6 փետրվարի, 2023

Հայաստանի կողմից «Օսկար»-ին ներկայացված «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմն արժանացել է ժյուրիի բարձրագույն մրցանակին՝ Իսպանիայի վավերագրական ֆիլմերի գլխավոր փառատոնում՝ MiradasDoc-ում, լավագույն վավերագրական ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ռեժիսոր Իննա Սահակյանի հայ-գերմանա-լիտվական համատեղ ֆիլմը պատմում է իրական պատմություն՝ 1915թ․-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորայի մասին, ով կորցրել է ընտանիքը, փախել ստրկությունից եւ հետագայում դարձել Հոլիվուդի գովազդային դաժան մեքենայի զոհը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Անսիում 2022 թվականին։

Հայտարարելով իրենց ընտրությունը՝ ժյուրին «Ավրորա լուսաբացը» նկարագրել է որպես «համոզիչ պատմություն՝ նրբագեղ պատմված արխիվների, անիմացիայի եւ գեղարվեստական ​​գրականության միջոցով՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների վրա»:



© NEWS.am STYLE