«Գրեմմի 2023»-ի աստղային կերպարներ․ Բեյոնսեն ռեկորդներ է սահմանում բոլոր ճակատներում (ֆոտո)

16:33   6 փետրվարի, 2023

Տարվա գլխավոր երաժշտական ​​արարողությունը՝ «Գրեմմին», հաճելիորեն զարմացրել է ոչ միայն հիմնական անվանակարգերում հաղթողներով, այլեւ հայտնիների հանդերձանքով։ Նրբաճաշակ մաքսի զգեստներից մինչեւ գունավոր կոմբինեզոններ։ Հայաստանում երաժշտական ​​մրցանակաբաշխություններ չեն անցկացնում, բայց հարսանիքներն ու կնունքներն այնքան մասշտաբային են, որ հավասար են ԱՄՆ-ի մրցանակաբաշխություններին։ NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս ծանոթանալ այն հագուստներին, որոնք երեկ երեկոյան նկատվել են Լոս Անջելեսի կենտրոնում։

6515951.jpg (67 KB)

Բեյոնսեն ռեկորդներ է սահմանել բոլոր ճակատներում՝ մրցանակների քանակից մինչեւ կերպարների փոփոխություն։ Յուրաքանչյուր արձանիկին նոր զգեստ։ Պատմական օրվա առաջին կեսին փոփ թագուհու ոճաբանը ընտրել է Gareth Pugh ապրանքանիշի ֆուտուրիստական ​​հատուկ հանդերձանքը: Այնուհետեւ այն փոխել են ավելի տպավորիչ Gucci-ի (եւս կարված է պատվերով): Այնուհետեւ Balmain-ի էլեգանտ զգեստը, իսկ երեկոն ավարտվել է Schiaparelli կուտյուրային նոր հավաքածուի զգեստով:

54215.jpg (244 KB)

Ադելը, սակայն, Բեյոնսեի պես կարմիր գորգուղով չի քայլել։ Նրա զգեստը հաջողվել է լուսանկարել է միայն այն սրահում, որտեղ անցկացվել է միջոցառումը։ Երգչուհին բավականին բնորոշ կերպար է ընտրել։ Նրա սիրելի Louis Vuitton-ի 3/4 թեւերով մաքսի զգեստ + հոլիվուդյան գանգուրներ՝ համակցված Tiffany & Co զարդերի հետ = անզուգական դասական բրիտանուհի։ Անսպասելի որոշում էր հանդերձանքի գույնը եւ կտորը՝ բալագույն թավիշ, որը միաձուլվեց Cryp-to.Com արենայի գորգի եւ աթոռների հետ։

9845412.jpg (269 KB)

Թեյլոր Սվիֆթը փայլել է Roberto Cavalli-ի «Midnight Blue» գույնի կոստյումով։ Կերպարն ամբողջացրել են ադամանդներից եւ շափյուղայից պատրաստված զարդերով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 3 մլն դոլար։ Զուսպ կերպարը համալրվել է մեկ պարզ, բայց կարեւոր տարրով. խորհրդանշական կարմիր շրթներկով։

482152.jpg (183 KB)

«Տարվա լավագույն ալբոմի» արձանի սեփականատերը հետ է մնացել իր նախկինից։ Նա եւս փայլել է կարմիր գորգի վրա։ Հարրի Սթայլսը որոշել է փորձարկումներ չանել։ Ներկայացել է իր սիրելի՝ «Արլեկինոյի» կոմբինեզոնը։ Ճիշտ է, երեկույթի համար բրիտանացին ընտրել է ծիածանե զգեստ՝ զարդարված Swarovski բյուրեղներով։ Այս ստեղծագործության հեղինակները Egonlab ֆրանսիական դուետն է։

25252.jpg (240 KB)

Եթե ​​total-black, ապա միայն Doja Cat-ի նման: Ամերիկացի ռեփ-կատարողն ակտիվորեն հետեւում է նորաձեւությանը: Փարիզի նորաձեւության շաբաթից հետո թվում էր, թե նա այլեւս ոչ ոքի չի զարմացնի։ Այնուամենայնիվ, Doja Cat-ը  կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այժմ բոլորը խոսում են նրա Atelier Versace լատեքսային զգեստի մասին։ Կերպարը լրացվել է նույն նյութից պատրաստված երկար ձեռնոցներով, համապատասխան ականջօղերով, պիքսի սանրվածքով։

6256215215.jpg (151 KB)

Ինգրիդ Էնդրեսը համարձակ ընտրություն է կատարել՝ հօգուտ BEVZA-ի զգեստի։ Հագուստն առջեւում ունի եռանկյուն կտրվածք: Նրանց ոգեշնչել է ավանդական շալը, որը ուկրաինուհիները կրում են իրենց ուսերին ու գլխին։ Դրամատիկ տեսքը լրացնելու համար Անդրեսն այն համադրել է պարզ կախովի ականջօղերով, 90-ականների ոգեշնչված փունջով եւ ծխագույն ստվերաներկով:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE