STYLE-Beauty. 2023-ին ազատ եղեք դիմահարդարման ընտրության հարցում

18:03   7 փետրվարի, 2023

2023 թվականը ձեզ ազատություն կտա դիմահարդարման ոճի ընտրության հարցում ՝ անկախ նրանից՝ նախընտրում եք «նյուդ», թե «գրանժ»: Յուրաքանչյուր ոք կգտնի իրեն հարմար միտումը: Դիմահարդարման ժամանակակից միջոցների շնորհիվ դուք կարող եք ստեղծել, ինչպես թեթեւ եւ աննշմար, այնպես էլ՝ վառ ու փայլուն կերպարներ։ Նորաձեւությունը կրկին անդրադառնում է 90-ականներին եւ 2000-ականների սկզբին. վերադառնում են շագանակագույն շրթներկի  ու շուրթերի մատիտի համադրությունը, սպիտակ մատիտների թրենդը: Բայց նորաձեւության շրջանառությունը պայմանական է, եւ յուրաքանչյուր նոր փուլ բերում է իր յուրահատկությունը:

Հարուստ ու հագեցած կարմրաներկ

Pix_2.jpg (131 KB)

Фото - pexels.com

Համարձակ կարմրություն՝ առանց սահմանափակումների։ Սա մաշկին թարմ տեսք հաղորդելու, իսկ նրա տիրոջը՝ ուրախացնելու կատարյալ միջոց է։ Ընտրեք կրեմային տեքստուրայով նյութեր, որոնք լավ են միաձուլվում եւ չեն առաջացնում արտահայտիչ եզրագծեր: Ժամանակակից կարմրաներկերը ոչ միայն գույն են հաղորդում, այլեւ թույլ են տալիս հարթեցնել մաշկը՝ դարձնելով այն ավելի անթերի եւ սահուն։ Ֆիլտրի կարիք չկա, պարզապես գույներ՝ առանց հստակ սահմանների:

YSL.jpg (49 KB)

SAINT LAURENT

Chanel.jpg (77 KB)

Фото - Chanel

Ինչպե՞ս կարմրաներկը ճիշտ տարածել․ փորձեք այն չքսել դեմքի կենտրոնում։ Ավելի ճիշտ կլինի այն տարածել այտերի խնձորների վրա՝ մի փոքր սահեցնելով դեպի այտոսկրեր։ Եվ հիշեք լավ տարածելու մասին:

Մաշկի փափկությունը

YSL_2.jpg (53 KB)

SAINT LAURENT

Այլեւս նորաձեւ չէ մաշկը խիտ դիմահարդարմամբ ծածկելը։ Շատերն ընդհանրապես դադարել են տոնային կիրառել՝ այն փոխարինելով շիճուկներով եւ թեթեւ երանգավորում ունեցող քսուքներով: 2023 թվականի նորաձեւությունը ձգտում է մեզ ավելի բնական մաշկի գույն ցույց տալ՝ առանց դրա վրա կիրառվող ծանր ծածկույթների։ Ուշադրություն դարձրեք խնամքին, ակնեներին եւ տարիքային բծերին։ Դեմքի առողջ մաշկին պետք է հասնել ներսից, ոչ թե թերությունները քողարկելու միջոցով:

Շեշտադրված շուրթեր

Armani.jpg (52 KB)

Armani

Շուրթերի համարձակ դիմահարդարումը կրկին արդիական է, բայց այն պետք է համադրել վառ հոնքերի եւ դեմքի հարթ երանգի հետ։ Նորաձեւ երանգները կուրախացնեն բոլորին․ քսեք մուգ կարմիր, շագանակագույն, հատապտղային գույների, մանուշակագույն երանգների շրթներկ:

Armani_2.jpg (43 KB)

Armani

Հիշեք նաեւ շուրթերի մատիտի մասին: Դուք կարող եք այն օգտագործել առանձին, կամ էլ շրթներկի հետ միասին, որպեսզի այն ավելի երկար մնա: Կրկին նորաձեւ կլինի շուրթերի հիմնական երանգից 1-2 երանգով մուգ մատիտներ օգտագործելը։

Փորձարկումներ հոնքերի հետ

Fendi.jpg (32 KB)

Fendi

Մարդիկ մեծ հաճույքով փորձարկումներ են անում ոչ միայն գույնի, այլեւ հոնքերի ձեւի հետ։ Գունաբացված հոնքերը շարունակում են պահանջված մնալ պոդիումի վրա, բայց, կարծես, ի հեճուկս նման մոդելների, բարակ հանված մուգ հոնքերի միտումը վերադառնում է:

GV_2.jpg (75 KB)

Giambattista Valli

Պինցետ վերցնելուց առաջ լավ մտածեք․ եթե չափից շատ ենթարկվեք նորաձևությանը, դժվար կլինի վերադարձնել հոնքերի նախկին փարթամությունը։ Ինչ վերաբերում է ձեւին՝ թրենդային է համարվում բարձր եւ կոր ուրվագիծը, որը սուր, բայց բնական տեսք ունի:

GValli.jpg (86 KB)

Giambattista Valli

Անզուգական փայլ

Valentino_5.jpg (50 KB)

Valentino

Փայլերը վերադարձել են նորաձևություն՝ եւ ոչ միայն հագուստի մեջ։ Դեմքի վրա կարող եք կիրառել գունային մի շարք տարբերակներ՝ նուրբ փայլից մինչեւ հարուստ մետալիկ գույներ: Ամեն ինչ մեր երեւակայության վրա է թողնված։ Յուրաքանչյուրը կարող է անել այնպիսի դիմահարդարում, որը կհամապատասխանի իր բնավորությանը: Ամաչկոտ կանայք կնախըտրեն նուրբ ու փափուկ փայլերը, իսկ էպատաժի սիրահարները՝ արտահայտիչ տարբերակները։ Այդպիսով, բոլորը հավատարիմ կմնան նորաձեւության միտումներին:

«Կատվային աչքերի» վերածնունդ

Piexel_1.jpg (74 KB)

Фото: pexels.com

Աչքերը ոչ միայն «հոգու հայելին» են, այլեւ ինքնարտահայտման միջոց: Պետք չէ նկարիչ լինել, որպեսզի դրանք էլ ավելի արտահայտիչ դարձնեք: Սկսնակների եւ մասնագետների համար կա աչքի մատիտների մեծ տեսականի, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

Valentino.jpg (46 KB)

Valentino

Valentino_3.jpg (70 KB)

Valentino

Ավելին՝ նետերը, կրկնակի մատիտը եւ արհեստական թարթիչները նորաձեւության նոր միտումներից են։ Մենք հեռանում ենք իդեալական գրաֆիկայից՝ նախապատվությունը տալով կատվային աչքերի հավերժական թրենդին:

Գրանժ ոճը

Dior.jpg (86 KB)

Dior

Ուենսդեյի կերպարը մեզ չի շրջանցել եւ եկել է գրավելու նորաձևությունը։ Ազատորեն կիրառեք բորդո շրթներկ եւ մուգ շագանակագույն փայլեր: Նույնիսկ առօրյա դիմահարդարումդ հարստացրու, որպեսզի բոլորին ցույց տաս քո մյուս «ես»-ը, կամ, գուցե, քո իրական էությունը:

Prada.jpg (37 KB)

Prada

Հայտնի դիմահարդար Դենիս Փարքսն իր գրքում գրել է. «Կիրառեք աչքերի սեւ մատիտ, ապա լվացվեք. սա կատարյալ տարբերակ է փողոց դուրս գալու համար, եթե չեք ցանկանում շատ դիմահարդարվել»:

Թերանկարչություն

Այժմ թերանկարչություն տերմինը ծանոթ է ոչ միայն նկարիչներին, այլեւ գեղեցկության թրենդների սիրահարներին։ Ինչպես գեղանկարչության մեջ, այնպես էլ նկարելուց առաջ սա հիմնական գունային բծերի դասավորությունն է, միայն՝ դեմքի վրա։ Բնական տեսք ունենալու համար փորձեք տոնային քսուքից առաջ քսել ծածկող քսուք (կոնսիլեր) եւ կոնտուր: Այստեղ հիշենք առաջնային միտումներից մեկը՝ որքան քիչ տեսանելի լինի դիմահարդարումը, այնքան լավ։ Ի դեպ, որոշ դիմահարդարներ երկար տարիներ կիրառում են այս մեթոդը, սակայն այն միայն վերջերս է վերածվել թրենդի։

Արհեստական ​​պեպեններ

Սա բնականության թրենդի շարունակությունն է։ Եթե ​​դուք չունեք պեպեններ, ինչո՞ւ չնկարել դրանք: Պեպենների համար նախատեսված հատուկ շիճուկը մի քանի վայրկյանում ձեզ կվերածի «արեւի կողմից համբուրվածի»:

Դոֆամինային փայլ

Pix_3.jpg (87 KB)

Фото - pexels.com

2022 թվականին գերակշռում էր դոֆամինային հագուստը, իսկ 2023 թվականին մենք կտեսնենք դոֆամինային դիմահարդարում։ Ի՞նչ է սա նշանակում․ դոֆամինը ուրախություն պատճառող հորմոն է։ Պարզվում է, որ դոֆամինային նորաձեւությունը նախատեսված է մարդկանց ավելի երջանիկ դարձնելու համար։

Մենք ոչ միայն կերպարն ենք ընտրում ըստ տրամադրության։ Մեր արտաքինը նույնպես ազդում է մեր տրամադրության վրա։ 2023 թվականին գույները տեսանելի կլինեն ամեն ինչում՝ շքեղ ստվերաներկեր, մուգ կարմիր շրթներկ, ջինսե երանգներ։ Կարեւոր է, որ կոսմետիկան ոչ միայն իմիջ ստեղծի, այլեւ բարձրացնի ձեր տրամադրությունը։

2023-ի դիմահարդարման միտումները բազմազան են, յուրաքանչյուրը կարող է հետեւել իր ճաշակին եւ լինել անդիմադրելի։ Թրենդները մեզ շատ ազատություն են տալիս ինքնարտահայտվելու, այնպես որ՝ հետեւելով նորաձեւությանը` մենք կարող ենք պահպանել մեր «ես»-ը:



© NEWS.am STYLE