Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել (ֆոտո/վիդեո)

10:08   7 փետրվարի, 2023

Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել։ Հեռուստաաստղն այս իրադարձությամբ կիսվել է իր Instagram-յան էջի Stories բաժնում։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Կադրերից մեկում պատկերված է թարմ սպանախով լի ափսե, որը նման է ջեռոցում պատրաստված ինչ-որ բանի եւ մսի փոխարինող: «Հայկական ուտելիք… բայց դարձրեք այն վեգան @chefkla»,- գրել է Քարադաշյանը՝ նշելով շեֆ-խոհարար Քրիստիաննա Ույին։

326862732_738677357818796_8756862940021705242_n.jpg (282 KB)

Բացի հիանալի տեսք ունեցող տորտիլյաներից, լոլիկից եւ պղպեղից, որոնք ցողված են սոուսով, կար նաեւ մի հսկայական ափսեով բրինձ, եւ կարծես թե, սոուսի մեջ սիսեռ։

324989599_3327709807484806_8589079559159505063_n.jpg (203 KB)

Նա նաեւ կիսվել է շեֆ-խոհարար К -ի (Քրիստիաննա Ույ) պատրաստած վեգան փախլավայի լուսանկարով:

Շեֆ К.-ն, ով պատրաստել է Քարդաշյան/Ջեններ ընտանիքի մյուս անդամների համար, նույնպես կիսվել է Քորթնիի գրառումներով իր Instagram-ում։



© NEWS.am STYLE