Յոթ տարվա հարաբերություններից հետո Էմինեմի դուստրն ամուսնանում է (ֆոտո)

14:14   7 փետրվարի, 2023

Էմինեմի 27-ամյա դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթ Մաթերսը նշանվել է ընկերոջ՝ Էվան ՄաքՔլինթոքի հետ։ Այս մասին հայտնում է E! News-ը։

25412354.jpg (59 KB)

Սիրահարները սկսել են հանդիպել 2016 թվականին, սակայն սկզբում թաքցրել են իրենց հարաբերությունները։ Միայն մի քանի տարի անց զույգի սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել համատեղ լուսանկարներ։ Երաժշտի դուստրն իր ընտրյալի հետ ծանոթացել է քոլեջում սովորելու տարիներին։ Սքոթ Մեյթերսն ուսանել է հոգեբանություն, իսկ ՄաքՔլինթոկը՝ տնտեսագիտություն։

259625.jpg (59 KB)

Հեյլի Ջեյդ Սքոթը նախկին ամուսիններ Էմինեմի եւ Քիմբերլի Սքոթի դուստրն է։ Նրանք ամուսնացել են 1999 թվականին, իսկ 2001 թվականին բաժանվել են։ Նրանք նորից ամուսնացել են 2006 թվականին, սակայն նոր ամուսնությունը տեւեց ընդամենը մի քանի ամիս։

 

 

 



© NEWS.am STYLE